Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն այս տարվա ապրիլի 25-ից մինչ օրս կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ շուրջ 150 արձանագրություններ։ 

Խոսքը, մասնավորապես, շինհրապարակների մասին է։ Քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ 

Ընդ որում, վերջին շաբաթվա ընթացքում կազմվել է ընդամենը 5 արձանագրություն։ Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պահանջել է հաշվետվությունը ներկայացնել շաբաթական կտրվածքով։ Այս պահանջը որեւէ առարկություն չի առաջացրել։

Ավելին,զեկուցողը նշել է, որ խախտումները շատ ավելի շատ են։ Սակայն քաղաքային իշխանությունները չեն կարողանում միանգամից բացահայտել բոլոր խախտումները։