ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հիմա եկել եմ - հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։

Փաստորեն, կոպտորեն խախտվում Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը ևս»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ արգելվել է:

Ես Փաշինյանի՝ Նիդերլանդներ այցի ժամանակ կազմակերպել եմ բողոքի ակցիա․ պատմում է Մասիս Աբրահամյանը