Բալիից Ավստրալիա մեկնող ուղեւորը հասկայական գին է վճարել McDonald's-ում նախաճաշի համար:

Ուղեւորը տուգանվել է 2664 ավստրալական դոլարով (1874 ԱՄՆ դոլար), երբ նրա ուղեբեռում երկու չհայտարարված McMuffins եւ խոզապուխտով կրուասան էր հայտնաբերվել:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ավստրալիայի իշխանությունները կենսաանվտանգության նոր կոշտ կանոններ են ներդրել Բալիում պճեղախտի բռնկման տարածումից հետո, որը պոպուլյար վայր է ավստրալացի տուրիստների համար:

Ավստրալիայի գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ անտառային տնտեսության դեպարտամենտը հայտնել է, որ Զինտա անունով շունը ուղեւորի ուսապարկի մեջ «մի շարք չհայտարարված ռիսկային ապրանքներ» էր հայտնաբերել, այդ թվում՝ ֆասթ ֆուդ:

«Այս տուգանքը կրկնակի անգամ բարձր է դեպի Բալի ավիատոմսի արժեքից, բայց ես որեւէ կարեկցանք չեմ զգում այն ​​մարդկանց նկատմամբ, ովքեր նախընտրում են չհետեւել Ավստրալիայի կենսաանվտանգության խիստ միջոցառումներին»,- ասել է գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ անտառային տնտեսության նախարար Մյուրեյ Ուոթը: