Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձր կենդանի ծառ գրանցված Հիպերիոնը պաշտոնապես փակ է այցելուների համար:

Կալիֆոռնիայի Ռեդվուդ ազգային պարկը հայտնել է, որ ցանկացած մարդու, ով կնկատվի ծառի մոտ, կարող է մինչեւ վեց ամսվա ազատազրկում եւ 5000 դոլար տուգանք սպառնալ:

Ծառը, որը գտնվում է այգու խորքում, առանց դրան տանող արահետների, շրջակա միջավայրի խիստ դեգրադացման է բախվել սուր զգացողություններ փնտրողների պատճառով, ովքեր այցելում էին այն 2006 թվականից, երբ այն հայտնաբերվեց բնասեր զույգի կողմից:

Հիպերիոնը (sequoia evergreen) 115.92 մետր բարձրություն ունի, նրա անունը ծագում է հունական դիցաբանությունից:

«Բլոգերների եւ կայքերի շնորհիվ այս ծառի աճող պոպուլյարությունը դրա շուրջ միջավայրի ամայացման է հանգեցրել,- ասվում է հայտարարության մեջ:- Որպես այցելու՝ դուք պետք է որոշեք՝ մասնակցում ենք այս յուրահատուկ լանդշաֆտի պահպանմանը, թե՞ դրա ոչնչացմանը։

Էրոզիայից եւ ծառի հիմքի վնասվելուց բացի, կան մարդկանց հոսքի հետ կապված երկրորդական խնդիրներ: