Ավստրալական Նատերնբախ քաղաքի բնակչուհին, Խորվաթիայում հանգստից հետո տուն վերադառնալով, իր ճամպրուկի մեջ կարիճների մի ամբողջ ընտանիք է հայտնաբերել, որոնք պատահաբար գաղթել էին կնոջ հետ, գրում է Techinsider-ը։
Նշվում է, որ սա վերջին տասներկու ամսվա ընթացքում երրորդ դեպքն է, երբ վերին Ավստրիայի բնակիչը հայտնում է, որ իրերի մեջ կարիճներ է հայտնաբերել Ադրիատիկ ծովով ճանապարհորդելուց հետո։
Ցնցված ավստրալուհին իրեն չի կորցրել եւ անմիջապես զանգահարել է Գուզենտալում կենդանիների փրկարար ծառայություն։ Փորձագետները բացատրել են, որ կնոջ իրերի մեջ հայտնվել են մայր կարիճը եւ նրա մոտ տասնյոթ ձագերը Tierhilfe Gusental-ի հայտարարության մեջ ասվում է. «Կենդանիների հետ ամեն ինչ լավ է: Այժմ նրանք գտնվում են Լինցեի ապաստարանում, մինչեւ կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են:
Արձակուրդից հետո հայտնաբերված կարիճի վերջին դեպքը տեղի էր ունեցել Լինցում հունիսի 30-ին. աղջիկը մոտ երեք շաբաթ անցկացրել էր տանը՝ նախքան կարիճներին հայտնաբերելը։ Փորձագետները կոչ են անում բոլոր ճանապարհորդներին ուշադիր ստուգել իրենց ուղեբեռը՝ մարդկանց եւ կենդանիների համար դժբախտ միջադեպերից խուսափելու համար:





























