Պակիստանում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով գեներալ եւ եւս հինգ մարդ Է զոհվել, հաղորդում է AP-ը։
Նախօրեին երեկոյան ուղղաթիռը կորցրել է կապը Բելուջիստան նահանգի դիսպետչերական աշտարակի հետ, երբ օգնություն էր ցուցաբերում ջրհեղեղից տուժած շրջանին։
Նախնական հետաքննության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։





























