Տասնյակ տղամարդիկ ձերբակալվել Հարավային Աֆրիկայում երաժշտական տեսահոլովակ նկարահանելիս ութ կնոջ խմբակային բռնաբարության համար: Գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 120 մարդու, գրում է The Guardian-ը։
Այնուամենայնիվ, ձերբակալված տղամարդկանց եւ տղաներից ոչ ոք սեռական ոտնձգության կամ բռնաբարության մեջ չի մեղադրվել։ Ոստիկանությունը հույս ունի, որ ԴՆԹ-ի թեստերը մոտ օրերս թույլ կտան կապել ձերբակալվածներից ոմանց խմբակային բռնաբարության հետ:
Ձերբակալվածները հանքափորներ են, որոնք աշխատում են Հարավային Աֆրիկայի վտանգավոր լքված հանքերում։ Հաղորդվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ հրազեն պահելու եւ ապօրինի հանքարդյունահանման մեջ:
Հարձակումը տեղի է ունեցել Կրուգերսդորպում գտնվող լքված հանքում, որտեղ 22 հոգուց բաղկացած նկարահանող խումբը, այդ թվում՝ 12 կին, նկարահանում էռ իրականացնում, երբ նրանց վրա հարձակվել են «վերմակներով փաթաթված մի խումբ զինված մարդիկ», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
«Կասկածյալները հրամայել են բոլորին պառկել, բռնաբարել են ութ կնոջ եւ դեպքի վայրից փախչելուց առաջ խլել են նրանց բոլորի իրերը»,- ասել է Գաուտենգ նահանգի ոստիկանության կոմիսար գեներալ-լեյտենանտ Էլիաս Մավելան: Նա հավելել է, որ ոստիկանությունը հետաքննում է բռնաբարության 32 դեպք։
Այս հարձակումը կրկին ուշադրություն է հրավիրել գենդերային բռնության խրոնիկ խնդրին Հարավային Աֆրիկայում: Այս տարվա առաջին երեք ամիսներին գրանցվել է բռնաբարության առնվազն 10818 դեպք, ինչը 13.7 տոկոսով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ոչ բոլոր նման դեպքերի մասին է հաղորդվում, եւ համարվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:




























