Յուտա նահանգի բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ անտառային հրդեհ է առաջացրել՝ փորձելով կրակայրիչով սարդ այրել, հայտնում է AP-ն։

Քորի Ալան Մարտինը հայտնել է, որ Սոլթ Լեյք Սիթիի հարավային ստորոտում գտնվող հետիոտնային տարածքում էր՝ Սփրինգվիլ քաղաքից քիչ հեռու: Նա խոստովանել է, որ փորձել է այրել սարդին, սակայն չի բացատրել, թե ինչու է դա արել։

Ոստիկանները նրա իրերի մեջ մարիխուանայով տարա են գտել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ոչ մի ապացույց չկա, որ նա միտումնավոր է հրդեհ կազմակերպել։

«Ի՞նչն է ստիպել նրան կանգ առնել, նկատել սարդին եւ որոշել փորձել այրել նրան, մենք չգիտենք,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։- Նա ինքը նույնիսկ չգիտի, թե ինչու»:

Մարտինը ձերբակալվել է անփութության հետևանքով հրդեհ առաջացնելու եւ մարիխուանա ու թմրանյութերի համար պարագաներ պահելու կասկածանքով:

Հրշեջների ներկայացուցիչների խոսքով՝ անտառային հրդեհն արագորեն տարածվել է լեռան վրայով եւ երեքշաբթի օրվա դրությամբ մոտ 1 ք/կմ տարածք է ընդգրկել:

Մերձակա տները չեն վնասվել։