ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած Հանրապետականի ծննդատունը թղթաբանությունն իրականցնում է հիմնականում ռուսերեն, իսկ հղիության վարման քարտերը` նաեւ անգլերեն լեզվով: Հղի կանանց ի պաշտոնե օգնելու կոչված այս մարդիկ ապագա մայրերին համարում են «հիվանդ», իսկ հղիությունը` «ախտորոշում»: Բայց դա էլ ոչինչ. երբ կինը ծննդաբերում է, եւ նրան փոխանցման քարտ է տրվում, որպեսզի ներկայացվի համապատասխան մանկական պոլիկլինիկա, մեկ էլ հանկարծ տեսնում է, որ, համաձայն այդ քարտի վերեւում գրված տվյալների, ինքը դեռեւս ապրում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում: