Մեքսիկական Չյապաս նահանգում, Տոնինա քաղաքում հայտնաբերվել է դամբարան Արեւի բրգաձեւ տաճարում։ Դրանում պահվում էին ավելի քան 400 անոթներ՝ մարդկային աճյուններով, ռետինով, բույսերի արմատներով եւ փայտի մոխրով։ Հավանաբար, աճյունները պատկանելիս են եղել բարձրաստիճան հնդկացիների։ Դրանք օգտագործվել են գնդակներ պատրաստելու համար, գրել է N+1-ը։
Գնդակով ծիսախաղը մինչկոլումբոսյան Մեզոամերիկայի ժողովուրդների շրջանում կոչվում էր տլաչտլի։ Այն խորհրդանշում էր բեղմնավորության պաշտամունքը, իսկ գնդակի շարժը դաշտում՝ Արեւի կամ Լուսնի տեղաշարժը։
Խաղացողները պետք է վերահսկեին չորս կիլոգրամանոց ծանր կաուչուկե գնդակը եւ իրենց ազդրերի (ոտքերի, արմունկների կամ մահակի) օգնությամբ այն ուղարկեին հակառակորդի գոտի կամ նետեին օղակներից մեկի մեջ, որոնք գտնվում էին դաշտի հակառակ կողմում։
Տլաչտլի խաղի միջոցով հնդկացիները հաճախ լուծել են ներքին վեճերն ու արտաքին հակամարտությունները։ Մրցումը կարող էր փոխարինել պատերազմին կամ զինված բախմանը, գրել է ՏԱՍՍ-ը։
III դարից վկայություններ կան տլաչտլիի եւ մարդկային զոհաբերությունների կապի մասին։ Սա հաստատել են նաեւ Տոնինայի դամբարանի գտածոները։ Մանրադատիկային զննումը ցույց է տվել, որ հնդկացիներն իսկապես օգտագործել են դիակիզվածների աճյունները վուլկանացման գործընթացում։ Ստացված ռետինից պատրաստել են գնդակներ տլաչտլիի համար։





























