Անապահով ընտանիքներում մեծացած երեխաները չափահաս տարիքում ավելի շատ են վաստակում, եթե ընկերանում են հարուստ հասակակիցների հետ։ Նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, գրում է New Scientist-ը։
Մեքենայական ուսուցման ալգորիթմը հաշվարկել է յուրաքանչյուր մարդու սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ինչպես նաեւ հետազոտողները որոշել են օգտատերերի սմարթֆոնների արժեքը։ Այն կարելի է համարել եկամտի ցուցանիշ։
Պարզվել է, որ ավելի հաջողակ մարդիկ ունեցել են ավելի հարուստ մանկության ընկերներ։ Գիտնականների կարծիքով ՝ դա ապացուցում է, որ երիտասարդ տարիքում մարդու շփման շրջանակը որոշիչ դեր է խաղում կյանքի ուղու ընտրության հարցում:





























