Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ «Դասական ալիք» ստեղծագործական խմբի ղեկավար Մարկ Պետրոսյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Մարկ Պետրոսյանը պարգեւատրվել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ եւ հեռուստատեսության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար:




























