Գերմանացիների մոտ երկու երրորդը դժգոհ է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ նրա պառակտված կոալիցիայի աշխատանքից, որը դեկտեմբերին իշխանության գալու պահից սկսած՝ անընդհատ ճգնաժամերի մեջ է, տեղեկացրել է Reuters-ը։

Bild am Sonntag շաբաթաթերթի համար Insa-ի անցկացրած հարցման համաձայն՝ գերմանացիների միայն 25 տոկոսն է կարծում, որ  սոցիալ-դեմոկրատը լավ է կատարում իր աշխատանքը՝ մարտի 46 տոկոսի համեմատ։

Գերմանացիների 62 տոկոսի կարծիքով՝ Շոլցը, որը նախորդ կառավարող կոալիցիայում կանցլերի օգնականն էր Անգելա Մերկելի օրոք, վատ է կատարում իր աշխատանքը. սա ռեկորդային ցուցանիշ է մարտի 39 տոկոսի համեմատ։

Insa-ի հարցումը ցույց է տվել, որ աջակցությունը նրա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ՍԴԿ) կազմել է ընդամենը 19 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է  ընդդիմադիր պահպանողականների եւ կոալիցիայի գծով կրտսեր գործընկեր Կանաչների ցուցանիշներից, եւ 25,7 տոկոսով ավելի ցածր է այն ցուցանիշից, որը ՍԴԿ-ն ուներ անցած տարվա դաշնային ընտրությունների ժամանակ։

Գերմանացիների մոտ 65 տոկոսը դժգոհ է Գերմանիայի եռակողմ կոալիցիոն կառավարության աշխատանքից (մարտին՝ 43 տոկոս)։