Թուրքիայի մամուլում հայտարարությունների տեղադրման հարցերով վարչությունը որոշում է կայացրել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող 6 թերթ կստանան 250 հազար լիրա (145 հազար դոլար) աջակցություն:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Mediacat TV-ն,  Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող 6 թերթերը կրկին զրկված կլինեն գովազդ կամ վճարովի հայտարարություն տպելու իրավունքից, քանի որ դրա համար հարկավոր է մամուլում հայտարարությունների հետ կապված օրենքում փոփոխություններ կատարել:  Նշվում է, որ մինչ օրենքում փոփոխություններ կատարելը, ազգային փոքրամասնությունների թերթերին կտրվի 250 հազար լիրա աջակցություն:

Ստամբուլում ազգային փոքրամասնություններին պատկանող եւ դրամական աջակցություն ստացած թերթերն են հունական «Ապոյեւմատինի» եւ «Իհո»,  հայկական «Մարմարա», «Ակոս» եւ «Ժամանակ» եւ հրեական «Շալոմ» պարբերականները: