Վաշինգտոնը «խորապես անհանգստացած է» բռնության բռնկմամբ Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանին, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացրել է AFP-ը։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հարձակումներով Սիրիայի հյուսիսային սահմանին եւ կոչ է անում բոլոր կողմերին պահպանել հրադադարը»,- ասել է Փրայսն այն բանից մի քանի օր հետո, երբ թուրքական ՌՕՈւ-ի ուժեղացված ռմբակոծումների հետեւանքով այդ շրջանում, ըստ տեղեկությունների, զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ։
«Մենք ցավում ենք, որ Ալ Բաբում, Հասաքում եւ այլ վայրերում քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են եղել»,- ասել է Փրայսը՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները նախկիի պես հավատարիմ է «ԻԼԻՊ-ի տապալմանը եւ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ապահովմանը»։





























