Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մեկնել է Կիեւ, որպեսզի քննարկի Ուկրաինային հետագա աջակցությունը, ներառյալ ռազմական օգնությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Վարշավան Կիեւի ամենավճռական կողմնակիցներից է, եւ մոտ վեց միլիոն ուկրաինացի փախստական պատերազմի սկզբից ի վեր հատել է Լեհաստանի հետ սահմանը։

«Այցը ներառելու է հանդիպում նախագահ (Վլադիմիր) Զելենսկու հետ եւ բանակցություններ Ուկրաինային ռազմական աջակցության եւ պաշտպանության մասին՝ տնտեսական, հումանիտար եւ քաղաքական առումներով»,- տեղեկացրել է նախագահի ներկայացուցիչ Պավել Շրոտը։ «Նախագահները քննարկելու են քաղաքական աջակցությունը, որը Լեհաստանը կարող է առաջարկել, որպեսզի համոզի այլ երկրներին շարունակել օգնել Ուկրաինային»։

Այս տարի Դուդան Զելենսկու հետ հանդիպել է հինգ անգամ, այդ թվում պատերազմն սկսվելուց հետո Ուկրաինա կատարած նրա երեք այցերի ժամանակ։