Պաղեստինի իշխանությունները, այդ թվում տարբեր քաղաքական խմբակցությունները, ողջունում են հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ եւ ցանկանում են շարունակել երկխոսությունը, հավաստիացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Haber Global հեռուստաալիքի հարցազրույցում։
Նա տեղեկացրել է, որ Իսրայելում դեսպանի թեկնածուն «առաջիկա օրերին» ներկայացվելու է նախագահ Թայիփ Էրդողանին։
Անցած շաբաթ երկրները հավաստիացրել են, որ նորից դեսպաններ կնշանակվեն՝ այն դեպքերից չորս տարի անց, երբ բողոքի ցույցերի ժամանակ իսրայելական զորքերի կողմից 60 պաղեստինցիներ էին սպանվել։





























