ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել վերջ տալ «միջուկային զենքի թափահարմանը», փոխանցում է CNBC-ն։
«միջուկային զենքի թափահարումը պետք է դադարեցվի… Մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ լարվածությունը թուլացնելու եւ միջուկային սպառազինությունների մրցավազքին մեկընդմիշտ վերջ տալու համար»,- ասվում է Գուտերեշի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեսպանների հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ:
Սա «առավելագույն վտանգի պահ է մեր աշխարհի համար», ասել է ՄԱԿ-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ «մարդկության ապագան մեր ձեռքերում է», եւ հակամարտությունը (Ուկրաինայում) պետք է լուծվի դիվանագիտության եւ երկխոսության միջոցով՝ «ապագա սերունդներին պատերազմի պատուհասից» ազատելու համար։





























