Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Քեթրին Կոլոննան ևեւ Սերգեյ Լավրովը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական առաքելություն ուղարկելու պայմանները։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Կոլոննան նշել է այն ռիսկերը, որոնք «կապված են միջուկային անվտանգության համար ռուսական զինված ուժերի կողմից օբյեկտի օկուպացման հետ»։ Նա Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների առաքելության արագ տեղակայմանը` Գործակալության գլխավոր տնօրենի առաջարկություններին համապատասխան եւ Ուկրաինայի ինքնիշխանության լիակատար հարգմամբ։ Նա «ի գիտություն է ընդունել այս հարցում Ռուսաստանի սկզբունքային համաձայնության հաստատումը, ինչպես նաեւ վերջինիս պարտավորությունը՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել այդ առաքելության անվտանգությունը»։





























