Բրիտանացի դիվանագետները մեկնել են եվրոպական երկրների մայրաքաղաքներ, որպեսզի համոզեն գործընկերներին չկրճատել օգնությունն Ուկրաինային՝ գների աճի ֆոնին, տեղեկացրել է Telegraph թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Միացյալ Թագավորության դիվանագետները մեկնում են եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի համոզեն (գործընկերներին), որ Կիեւին օգնության կրճատումն անընդունելի է»,- նշվել է պարբերականի տեղեկությունում։
Լոնդոնում մտավախություն ունեն, որ Եվրոպայի կողմից աջակցությունն Ուկրաինային կարող է ավարտվել գների աճի ֆոնին։
«Ասում են, թե եվրոպական կառավարություններն ավելի շատ մտահոգ են զենքի եւ հումանիտար մատակարարումների ծախսերով, այն դեպքում, երբ քաղաքացիները բախվում են էներգակիրների գների կտրուկ աճի»,- նշել է թերթը, որը հղում է կատարել իրազեկ աղբյուրին։
ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անհանգստանում են, որ աշնանը կամ վաղ ձմռանը կարող է բեկումնային պահ սկսվել, ինչի հետեւանքով կփոխվի բնակչության դիրքորոշումն Ուկրաինային օգնության հարցում։ Նշվել է, որ ԵՄ-ի որոշ երկրներում իբր դիտարկում են հակառուսական պատժամիջոցների թուլացման հնարավորությունը Պրահայում Եվրամիության ԱԳՆ ղեկավարների օգոստոսի 30-31-ին նախատեսվող հանդիպման շեմին։





























