Հարավային Կորեայի քիմիկոսները շաքարավազից եւ թրթուրներից ստացված սպիտակուցներից մսի անալոգ են ստեղծել: Այդ միջատներով կերակրում են մանր կենդանիներին, գրում է ՏԱՍՍ-ը։

Մսի նոր փոխարինողի համն ու հոտը գրեթե չի տարբերվում բնական արտադրանքից. շաքարով մշակված եւ տապակած թրթուրները ուժեղացրել են մսի համը:

«Մսի գների աճը և գլոբալ տաքացումը մեզ ստիպեցին նոր հայացք նետել միջատների՝ սննդի մեջ օգտագործելու հնարավորությանը: Նրանց մարմինը պարունակում է բոլոր անհրաժեշտ ճարպաթթուները, վիտամինները, հանքանյութերը եւ սպիտակուցները»,- ասել է համահեղինակ Չո Ինհին:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց տեխնոլոգիան մսի եւ մսային սոուսների արտադրությունն էկոլոգիապես մաքուր եւ էժան կդարձնի: