«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթեւեկությունը դարձել է շրջանաձեւ։ Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ-Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն»,- նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։