Ճապոնիայի կառավարության նիստին ուրբաթ հաստատվել է 250 միլիոն իենի (1.82 միլիոն դոլար) հատկացումը նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության համար, ով սպանվել էր հուլիսին զինված հարձակման ժամանակ:
Մասնավորապես, NHK հեռուստաալիքի տվյալներով, «Բուդոկան» արենայի վարձակալումը 30 մլն իեն (219.3 հազար դոլար) կարժենա, 210 մլն իեն (1.53 մլն դոլար) կծախսվի կազմակերպչական հարցերի վրա։ Ծախսերն ամբողջությամբ կատարվում են պետական բյուջեից։
Աբեն մահացու վիրավորվել էր հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս: Հուղարկավորությունն ու դիակիզումը տեղի են ունեցել հուլիսի 12-ին։ Աբեի պետական հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 27-ին։ Նա կդառնա հետպատերազմյան շրջանի երկրորդ նախկին վարչապետը, ում մահից հետո պետական հուղարկավորություն կանցկացվի: Առաջինը Սիգերու Յոսիդան էր, ով մահացել է 1967 թ. հոկտեմբերի 20-ին։
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է Աբեի հուղարկավորության պետական արարողությանը մոտ 6.4 հազար մարդու մասնակցությանը, այդ թվում՝ բարձր եւ բարձրագույն մակարդակի օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների։





























