Հայաստանի տնտեսությունը շատ լուրջ հիվանդություններով է տառապում։ Այս մասին Երեւանում Եվրասիական փորձագիտական ​​ակումբի մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով յոթերորդ տնտեսական հետազոտության արդյունքները, հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։

Որպես առաջնային խնդիր՝ նա նշեց առեւտրի կտրուկ անհավասարակշռությունը, ապա՝ գործազրկությունն ու միգրացիան։

«Հայաստանի կառավարությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի այդ «հիվանդությունների» բուժման համար»,- ասաց Թավադյանը։