ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը (Երևան, Փափազյան 21/95):
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կրկնաստուգմամբ փաստել են, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները վերացվել են:





























