ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տրամադրել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին։
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Արմեն Փամբուխչյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-19-ը ներառյալ»:
Այդ ընթացքում Փամբուխչյանին կփոխարինի նրա առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:





























