Գաուտամ Ադանին նախկինում արդեն Ասիայի ամենահարուստ մարդ էր ճանաչվել։

Այժմ նա աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է դարձել՝ առաջ անցնելով LVMH-ի (LVMHF) նախագահ Բեռնար Առնոյից եւ դառնալով առաջին ասիացին, որը զբաղեցրել է այդ տեղը՝ ըստ Bloomberg-ի եւ Միլիարդատերերի նրա ինդեքսի, տեղեկացնում է CNN-ը:

Ադանին, որը ղեկավարում է Հնդկաստանի խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, այժմ ունի մոտ 137 միլիարդ դոլար կարողություն, ըստ ինդեքսի տվյալների:

Նրա հարստությունը կորոնավիրուսի համավարակի սկզբից երկրաչափական պրոգրեսիայով է աճել, քանի որ ներդրողները խաղադրույք են կատարել իր բիզնեսը զարգացնելու նրա ունակության վրա այն ոլորտներում, որոնք Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զարգացման համար առաջնահերթություն է համարում: Ըստ Bloomberg-ի տվյալների՝ Ադանին նաեւ շահել է ածխի ավելի շատ օգտագործումից, ինչը նպաստել է վերջին ամիսներին նրա կարողության սրընթաց աճին:

Փետրվարին Ադանին առաջ էր անցել հնդիկ մագնատ Մուկեշ Ամբանիից եւ դարձել էր տարածաշրջանի ամենահարուստ մարդը: