Որոշ քաղաքային շրջաններում լողափի այցելուները, հնարավոր է, շնաձկներին շատ մոտ են լողում՝ առանց կասկածելու այդ մասին, ասվում է Մայամիի համալսարանի հետազոտության մեջ, որը հետեւել է շնաձկների տեղաշարժին Ֆլորիդայի հարավային ափերի մոտ, հաղորդում է Reuters-ը:
Հետազոտության շրջանակներում շնաձկների երեք տարբեր տեսակների՝ ցուլ-շնաձկան, բուժքույր-շնաձկան եւ մեծ մուրճագլխի ներկայությունը զգացել են փոքր հաղորդիչները եւ նրանց տեղաշարժին հետեւել են մի քանի տարի:
Հետազոտողները ակնկալում էին, որ շնաձկները հեռու կմնան մարդաշատ վայրերից, ինչպես սովորաբար անում են ցամաքային խոշոր կենդանիները, բայց փոխարենը պարզվել է, որ նրանք զգալի ժամանակ են անցկացնում ջրերում, որտեղ մարդիկ սիրում են լողալ:
Մասնագետները լողափերի այցելուներին խորհուրդ են տվել չլողալ վատ տեսանելիության ժամանակ եւ այն վայրերում, որտեղ մարդիկ ձկնորսություն են անում, բայց նշել են, որ հետազոտությունն ավելի շատ վերաբերում է շնաձկներին, քանի որ նրանց սպառնում են ձկնորսներն ու աղտոտված ափերը:
«Ես կասեի, որ այս լուրը, հավանաբար, ավելի վատ է շնաձկների համար, քան մեզ՝ մարդկանց համար»,- հավելել է գիտնականներից մեկը:




























