Թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ չինական իշխանությունը ույգուրներին աշխատանքի պատրվակով բռնի ուժով այլ վայրեր է տեղափոխում: Ույգուր ծնողները բողոքում են, որ չինական իշխանությունները իրենց 16-22 տարեկան աղջիկներին ֆաբրիկաներում աշխատացնելու պատրվակով բռնի այլ շրջաններ են տեղափոխում, երիտասարդ ույգուր աղջիկներին վաճառում հասարակաց տներին:

Ի դեպ, չինական իշխանությունները փակել են թուրքական TRT հեռուստալիքի եթերը, իսկ Թուրքիա գնալ ցանկացողներին դժվարությամբ են թույլտվություն տալիս: Նույնիսկ մզկիթ գնացող թոշակառուների թոշակն են կտրում: