Աղջիկը 11 000 կիլոմետր է անցել՝ Tinder-ից երիտասարդի հետ հանդիպելու համար ու չի զղջացել, հայտնում է Daily Mirror-ը։

22-ամյա իռլանդուհի Կլոդագ Օ'Սալիվանը 2019 թվականին ծանոթացել է 25-ամյա ամերիկացի Բրեդի Էլիոթի հետ։ Այդ ժամանակ Էլիոթը ծառայում էր Հավայան կղզիներում։ Նոր ծանոթները շատ են շփվել հեռախոսով եւ տեսազանգերի միջոցով, իսկ երեք ամիս անց երիտասարդը Օ'Սալիվանին խնդրել է գալ իր մոտ:

Էլիոթը խոստովանել է, որ հրավերի մասին որոշում կայացրել է այն բանից հետո, երբ լսել է բրիտանացի երգիչ Էդ Շիրանի Nancy Mulligan երգը։ Նրա խոսքով, ինքը Տիեզերքին խնդրել է իրեն նշան տալ եւ, լսելով երգը, համարել է, որ ճիշտ ուղու վրա է։ Երբ իռլանդուհին ժամանել է Հավայան կղզիներ, երիտասարդներն անմիջապես սիրահարվել են միմյանց։

2020 թվականին Օ'Սալիվանը իմացել է, որ հղի է։ Շուտով Էլիոթը տեղափոխվել է Իռլանդիա, որտեղ զույգն այժմ մեծացնում է իրենց որդի Ջեյմին, եւ պատրաստվում է ամուսնանալ։ «Իռլանդիայում ապրելը պարզապես հրաշալի է: Երբեք չէի մտածի, որ կտեղափոխվեմ այլ երկիր։ Բայց այստեղ լինելը նրա եւ մեր փոքրիկ որդու հետ ամենաանհավանական բանն է, որ երբեւէ զգացել եմ, եւ ես սիրում եմ իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը»,- եզրափակել է Էլիոթը։