ՀՀ ՍԱՏՄ Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերտուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:





























