Անգլիայի մի բնակիչ պատմել է, որ իր տանը «Բրիտանիայի ամենամեծ սարդին» է գտել, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը երբեք այդքան չի վախեցել։

Ինչպես պատմել է 24-ամյա Սքոթ Էլվուդը, վերադառնալով տուն՝ մորից իմացել է, որ հսկայական սարդ է մտել իրենց բնակարան։ Բրիտանացին խորթ հոր եւ եղբոր հետ որոշել է քշել անկոչ հյուրին, եւ սկսել են փնտրել նրան։ Երբ գտել են, տղամարդիկ զարմացել են դրա չափերից։

«Ես ատում եմ սարդերին։ Բոլորը, որոնք այդքան ոտքերեր ունեն, պարզապես սարսափելի են»,- ասել է Էլվուդը:

Սքոթը նշել է, որ այն, իր կարծիքով, Բրիտանիայի ամենամեծ սարդն էր։ Տեսնելով սարդին՝ Էլվուդը խոստովանել է, որ վախեցել է հոդվածոտանու միայն տեսքից, որը ափի չափ է եղել։ Սքոթի եղբայրը սարդի մի քանի լուսանկարներ է տեղադրել համացանցում:

«Ես սարդին կտայի տան բանալիները եւ կհեռանայի»,- գրել են դիտողները։