Ֆինլանդիայի հարավարեւելյան Կոտկա քաղաքում հավաքված օդի նմուշներում ռադիոակտիվ իզոտոպներ են հայտնաբերվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի Ռադիացիոն անվտանգության կենտրոնին։

«Դիտարկվող ռադիոակտիվությունը չի ազդում շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա, քանի որ խտությունները շատ ցածր են։ Փոքր քանակությամբ ցիրկոնիումը եւ նիոբիումը կարող է արտանետվել օդ, օրինակ, ատոմակայանի վառելիքից՝ տեխնիկական սպասարկման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։

Գործակալության աղբյուրը հստակեցրել է, որ Ֆինլանդիան, Շվեդիան, Ռուսաստանը եւ ամբողջ տարածաշրջանը միջուկային էներգիայի մի շարք ռեակտորներ ունեն։

Հաղորդվում է, որ Կոտկայում ճառագայթման ստույգ աղբյուրը դեռ հայտնի չէ։ Նմուշառման պահին Կոտկա օդային հոսանքներ են եկել արեւելքից եւ հարավ-արեւելքից: