Հոկտեմբերի 23-ին, ժամը 18։00-ին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի հիշատակին նվիրված երեկո՝ «Ես պարզապես ապրում եմ» խորագրով։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Երեկոյի ընթացքում անդրադարձ կատարվեց կոմպոզիտորի կենսագրությանը՝ ուսանողական տարիներից սկսած մինչեւ կարիերայի վերելք։ Ասմունքող Աննա Միքայելյանը պատմեց, որ Թարիվերդիեւը եղել է Արամ Խաչատրյանի ուսանողներից, եւ աշխարհը այդ ժամանակ նրան մեծ ու անծայր է թվացել, քանի որ վերջապես իրականացել է նրա երազանքը։ Միջոցառման ժամանակ ասմունքը ընդհատվում էր կոմպոզիտորի տեղծագործություններով, որոնք նրան ժամանակին ճանաչում են բերել։ Օրինակ ՝ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի համար գրված երաժշտությունը։ Միջոցառումն ավարտվեց դեսպանի ելույթով, որը ողջունեց երեկոյի կազմակերպիչներին։




























