«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Կիեւում մասնակցել է Ուկրաինայի Տարածաշրջանների կուսակցության 12-րդ համագումարին։ Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, Ծառուկյանը հրավիրված է եղել պատվավոր հյուրի կարգավիճակում։
Խորհուրդն Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն ռադայի Տարածաշրջաններիկուսակցության խմբակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի թեկնածությունը։ Առաջադրման որոշումն ընդունվել է միաձայն, հայտնում է աղբյուրը։
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ուկրաինայում նախագահական ընտրարշավը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունվարի 17-ին։ Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչը սոցիոլոգիական ռեյտինգով գլխավորում է վերջերս մեկնարկած ընտրարշավը։
Խորհրդի պատվավոր հյուրերի թվում են եղել «Միասնական Ռուսաստան», «Նոր Ադրբեջան», «Բարգավաճ Հայաստան», «Մոլդովայի ցենտրիստական միություն» եւ թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունների պատվիրակությունները։




























