Չորեքշաբթի ԱՄՆ դոլար/ճապոնական իեն զույգի փոխարժեքը հասել է 24 տարվա առավելագույնին: Դրան նպաստել են ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ տվյալները, որոնք մեծացրել են Fed-ի  սպասումները: 

ԱՄՆ դոլար/չինական յուան ​​զույգի փոխարժեքը նվազել է մինչեւ երկու տարվա նվազագույնը` մոտենալով հոգեբանորեն կարեւոր բարձրակետին՝ 7, չնայած իր արժույթի թուլացումը զսպելու Պեկինի ջանքերին:  

Եվրո/դոլար զույգը երեքշաբթի օրը վաճառվում է 20 տարվա նվազագույնին մոտ։ 

Երեքշաբթի հրապարակված տվյալներն անսպասելիորեն ցույց են տվել օգոստոսին ԱՄՆ-ի ծառայությունների ոլորտում ակտիվության աճի արագացում՝ ամրապնդելով այն կարծիքը, որ ԱՄՆ տնտեսությունը ռեցեսիայի մեջ չէ, ուստի սեպտեմբերի 21-ի նիստում Fed-ը կարող է եւս մեկ անգամ բարձրացնել հիմնական տոկոսադրույքը  75 բազիսային միավորով: