Պարզվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի նկատմամբ մահափորձ կատարած ահաբեկչի անունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ահաբեկիչը Ուրուս Մարտան քաղաքի էմիր հորջորջված Բեսլան Բաշտաեւն է։

Բաշտաեւը եղել է այն ավտոմեքենայի ղեկին, որը փորձել է մոտենալ օբյեկտին, ուր գտնվել է Պետդումային պատգամավոր Ադամ Դելիմխանովը եւ սպասելիս է եղել Քադիրովի ժամանմանը։

Մեքենան, որում եղել է գործի դրված պայթուցիկը, առաջին նախազգուշական կրակոցից հետո չի կանգնել։ Այդ պատճառով դիպուկարը ստիպված է եղել նշանառու կրակով ոչնչացնել վարորդին։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, ավտոմեքենայում եղել է 200 կգ տարողությամբ պլաստիտ եւ հեքսոգեն։ Ավտոմեքենան ստիպված են եղել դուրս բերել քաղաքից եւ պայթեցնել կավարդյունահանման հանքում։ Ականապատված ավտոմեքենան քաղաքից դուրս բերելու ժամանակ, դադարեցվել է երթեւեկությունը, իսկ հետիոտներին եւ բնակիչներին տեղափոխել են անվտանգ վայր։