NEWS.am անունով բացվել է կեղծ կայքէջ, որը ֆեյսբուքում NEWS.am-ի անունից կեղծ գովազդներ է ուղարկում օգտատերերին` առաջարկելով իբրեւ թե շահավետ ներդրումներ անել «Գազպրոմ»-ի նախագծերում: NEWS.am-ն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ կեղծ կայքէջը որեւէ կապ չունի NEWS.am-ի հետ: Ուշադրություն դարձրեք, որ գովազդի հղումը dolisp.com դոմեյնով է, որը ոչ մի կապ չունի NEWS.am-ի հետ, մեր իրական նյութերը պարունակում են NEWS.am հիմնական դոմեյնը:
Զգուշացնում ենք, որ խարդախները կարող են նաեւ դոմեյնը փոխել, դարձնել dolisp.com, որպեսզի ավելի նմանեցնեն մեր կայքին, բայց դա էլ իրական չէ, որովհետև dolisp.com-ը պարզապես սաբդոմեյն է, որը նույնպես կապ չի ունենա NEWS.am-ի հետ:
Զգուշացեք նման գովազդներից, նաեւ այլ դոմեյններով, եւ դրանց հանդիպելիս պարտադիր ռեփորթ արեք գովազդային համակարգին, որպեսզի այն հեռացվի: Բացի դրանից նման գովազդի հանդիպելիս խնդրում ենք լինքերը տեղադրել այս հայտարարության մեկնաբանություններում:


































