ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կազմել է 406.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.01 դրամ (նվազել է 5.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.26 դրամ (նվազել է 5.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ (աճել է 0.04 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 409-403 դրամով, վաճառվում է 419-423 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 403-411 դրամով, վաճառվում է 420-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.84-6.71 դրամով, վաճառվում է 6.90-7.17 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 414-415 դրամով, վաճառվում՝ 421-422 դրամով:
Եվրոն գնվում է 413-418 դրամով, վաճառվում է 422-425 դրամով:
Ռուբլին գնվում է 6.50-6.60 դրամով, վաճառվում է 6.75-6.80 դրամով:





























