Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի կարող զենք գնել, թեեւ մինչ այդ պարծենում էր, որ չորս տարում Հայաստանի համար ավելի շատ զենք է գնել, քան ձեռք է բերվել նախորդ 30 տարում։ Ո՞ւր է այդ զենքը: Կամ ի՞նչ է արել, որ իրեն արգելում են զենք գնել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր գիտեն, թե որտեղից զենք գնել եւ գիտեն՝ ինչպես ապահովել երկրի անվտանգությունը։
«Նիկոլ Փաշինյանը դավաճանելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա գոնե մեկ հայ, ում ադրբեջանցիներն ու թուրքերը դեռ չեն մորթել։ Երեկ նա արհամարհական կերպով ասաց բառացիորեն հետեւյալը. «Քանի՞ կռվող մարդ կա Հայաստանում»։
Այսինքն՝ նա ուզում է հասկանալ, թե Հայաստանում հայրենիքի զգացում ունեցող քանի մարդ կա, ովքեր պետության գոյությունն իրենց կյանքը կազմակերպելու նվազագույն պայման են համարում, եւ նա պետք է տեսնի այդ մարդկանց վերջը եւ հանգստանա»,- ընդգծեց Մկրտչյանը։





























