Էլեկտրաէներգիայի գների աճի հետեւանքները մեղմելու ԵՄ առաջարկները մետաղ արտադրողներին չեն պաշտպանի արտադրության եւ աշխատատեղերի հետագա կրճատումից, հայտնում է Reuters-ը։
Եվրահանձնաժողովը հրապարակել է էներգետիկայի վերաբերյալ առաջարկներ, այդ թվում՝ ավելի քան 140 միլիարդ եվրոյի ներգրավման մասին՝ սպառողներին էներգիայի գների աճից եւ պիկ ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը երկրների համար 5 տոկոսով նվազեցնելու պարտադիր նպատակից պաշտպանելու համար:
Մինչեւ տարեվերջ Եվրոպայում արտադրական հզորությունները կկրճատվեն երկու անգամ՝ հասնելով 1,1 մլն տոննայի։
Եվրոպական պողպատաձուլական ոլորտն արտադրում է տարեկան մոտ 153 մլն տոննա, եւ այնտեղ աշխատում է 310 000 մարդ։
Երկու խմբերն էլ պահանջել են միջոցներ ձեռնարկել արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսերը նվազեցնելու նպատակով։
ԵՄ պլանը չի ներառում ռուսական գազի գնի սահմանափակումների ավելի վաղ գաղափարը։ ԵՄ երկրների կարծիքները տարբեր են այն հարցի շուրջ, թե արդյոք գազի գնի ավելի լայն սահմանաչափերը կնպաստեն թե կվնասեն ձմեռային մատակարարումն ապահովելու ջանքերին:
Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չորեքշաբթի ասել է, որ գործադիր իշխանությունը «քննարկում է» գների առավելագույն չափերը եւ գազի գնի իջեցման համար բանակցություններ է սկսել Նորվեգիայի հետ։




























