Նիդեռլանդները մինչեւ ձմեռ նախատեսում է մի քանի միլիոն բարել դիզվառելիք գնել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ երկրի վառելիքի համալրման COVA գործակալությունը, մինչեւ 2022 թվականի վերջ, ավելի քան 3 միլիոն բարել դիզվառելիքի մատակարարման համար մրցույթ է հայտարարել։ Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ որոշումը կապված է Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամի եւ ԵՄ`նոր պատժամիջոցներ մտցնելու ծրագրերի հետ։
Նշվում է, որ մի քանի ամիս առաջ Ամստերդամը ուկրաինական ճգնաժամի ֆոնին, հում նավթից եւ նավթամթերքից ազատվելու համաշխարհային համակարգված ծրագրի շրջանակներում, վաճառել է մոտ 180 հազար տոննա դիզել։
Նշվում է նաեւ, որ 2023 թվականի փետրվարից Ռուսաստանից արգելվելու է վառելիքի ծովային փոխադրումները, ինչը բարդացնելու է իրավիճակը Եվրոպայում, քանի որ ցուրտ ամիսներին վառելիքի սպառումը մեծանում է՝ ջեռուցում ապահովելու նպատակով։




























