Եվրոպական խոշորագույն Renault եւ Stellantis ավտոարտադրողներից մի քանիսը (Opel, Citroen, Alfa Romeo եւ այլ ապրանքանիշներ), համաշխարհային մակարդակում միկրոչիպերի պակասի շարունակվող խնդրի պատճառով կդանդաղեցնեն արտադրությունն իրենց իսպանական գործարաններում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով արհմիությունների ներկայացուցիչներին:
Renault-ի դեպքում գործարաններից մեկն ամբողջությամբ կփակվի շաբաթ օրերին, իսկ մյուսը կնվազեցնի հերթափոխի քանակը։ Stellanis-ը կվերացնի հանգստյան օրերի գիշերային հերթափոխը՝ երկրի հյուսիսում գտնվող իր հաստատությունում:
Համաշխարհային շուկայում միկրոչիպերի պակասը պայմանավորված է համաճարակի հետեւանքներով՝ այս ապրանքների պահանջարկի աճով, որոնք օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներում՝ համակարգչից մինչեւ ավտոմեքենա: Բաղադրիչների պակասը հանգեցնում է բազմաթիվ խոշոր ապրանքանիշերի արտադրության դադարեցմանը: Այսպիսով, մայիսին հաղորդվել է Ճապոնիայում գործող Toyota-ի ութ գործարաններում գծերի ժամանակավոր փակման մասին՝ պահեստամասերի բացակայության պատճառով, ինչի հետեւանքով տուժել է մոտ 30 հազար աշխատող։




























