Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ Գաուտամ Ադանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Bloomberg Billionaires Index-ի երրորդ տեղը, եւս մեկ քայլ առաջ է կատարել՝ առաջ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից՝ այդպիսով զբաղեցնելով վարկանիշի երկրորդ տեղը։
Այժմ Բեզոսի կարողությունը 147 միլիարդ դոլար է գնահատվում։
Այդպես, Ադանին ընդամենը մեկ քայլ էր հեռու ամերիկացի գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկից, ում կարողությունը, ըստ Bloomberg-ի վարկանիշի, 264 միլիարդ դոլար է գնահատվում։
Ըստ Bloomberg-ի տվյալների՝ Ադանիի կարողությունը Բեզոսի հետ միասին այժմ 147 միլիարդ դոլար է գնահատվում՝ տարեսկզբից գրեթե կրկնապատկվելով:
Համանուն «Ադանի գրուպ»-ի հիմնադիրը վերահսկում է ընկերությունները՝ նավահանգիստներից եւ օդատիեզերական ոլորտից մինչեւ արեւային էներգիա եւ ածուխ:




























