Կանադայի Բանկի ավագ փոխկառավարիչ Քերոլին Ռոջերսն ասել է, որ բարձր գնաճի այս ժամանակաշրջանը կենտրոնական բանկի ջանքերը կենտրոնացրել է հստակ եւ հակիրճ տեղեկատվության վրա, ուրբաթ հաղորդում է Globe and Mail-ը:

Կանադայի բանկը մի քանի տարի փորձում է պարզեցնելհա սարակայնության հետ իր կապերի աշխատանքը՝ դրամավարկային քաղաքականության մասին տեսանյութեր եւ հասանելի լեզվով բացատրություններ հրապարակելով։

«Կանադացիների գնաճային ակնկալիքները ցածր պահելու լավագույն միջոցը գնաճը հետ բերելն է,- ասել է Ռոջերսը:- Բայց մենք առայժմ կարծում ենք, որ որքան շատ կանադացիները հասկանան, թե ինչ ենք անում եւ ինչու ենք դա անում, այնքան ավելի մեծ վստահություն կունենան Կանադայի բանկի նկատմամբ»:

«Մեզ անհանգստացնող սցենարն այն է, որ կանադացիները նայում են գնաճի ներկա մակարդակին, մտածում, որ այն կշարունակվի եւ սկսում են հաշվի առնել այդ մտածելակերպը երկարաժամկետ որոշումներ կայացնելիս»,- նշել է Ռոջերսը տոկոսադրույքի բարձրացումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

Կանադայի բանկը բարձրացրել է տոկոսադրույքները մինչեւ 3.25 տոկոս՝ այս ամսվա սկզբին 2.50 տոկոսից՝ հասնելով վերջին 14 տարվա ամենաբարձր մակարդակին, եւ հասկացրել է, որ տասնամյակների ընթացքում իր ամենաագրեսիվ խստացման արշավը դեռ չի ավարտվել, քանի որ այն պայքարում է գնաճը մեղմացնելու համար: