Քուվեյթի նավթային կորպորացիայի (KPC) գործադիր տնօրեն շեյխ Նաուաֆ Սաուդ ալ-Սաբահը կիրակի օրը հայտարարել է, որ ներկայումս օրական արդյունահանում է ավելի քան 2,8 միլիոն բարել նավթ՝ ՕՊԵԿ-ի իր քվոտային համապատասխան, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Շեյխ Նավաֆ Սաուդ ալ-Սաբահը նաեւ նշել է, որ Քուվեյթը նախատեսում է ավելացնել հում նավթի արդյունահանումը, երբ շուկան դրա կարիքն ունենա, սակայն ներկայումս պետական ​​կորպորացիայի հաճախորդները պահանջում են նույն ծավալները՝ առանց փոփոխությունների։

Նա հավելել է, որ Քուվեյթն օրական արդյունահանում է 650 միլիոն խորանարդ ֆուտ գազ եւ ծրագրում է այդ թիվը հասցնել մեկ միլիարդի։

Խոսելով շուկայական պայմանների մասին՝ նա նշել է, որ բոլոր շուկաներում անորոշություն կա՝ թե՛ գազի, թե՛ նավթի, քանի որ հարցեր կան համաշխարհային տնտեսության ապագայի վերաբերյալ, հատկապես տոկոսադրույքների բարձրացման եւ համաշխարհային տնտեսության սպասվող անկման հետ կապված, ինչպես նաեւ նավթի պահանջարկի վրա ազդեցությամբ։

ՕՊԵԿ-ը եւ դաշնակիցները, ներառյալ Ռուսաստանը, որը հայտնի է որպես ՕՊԵԿ+, այս տարի մեծացնում են նավթի արդյունահանումը, քանի որ նրանք ձգտում են չեղարկել, 2020 թվականին, համաճարակով պայմանավորված ներդրված ռեկորդային կրճատումները:

Սակայն վերջին ամիսներին ՕՊԵԿ+-ը չի կարողացել հասնել արդյունահանման պլանավորված աճին՝ ՕՊԵԿ-ի որոշ անդամների կողմից նավթային հանքավայրերում անբավարար ներդրումների եւ Ռուսաստանում արդյունահանման նվազման պատճառով։