Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակված բանկային կարգավորող մարմինների խումբը դիտարկում է նոր կանոններ, որոնք տարածաշրջանային խոշոր բանկերից կպահանջեն ստեղծել ֆինանսական անվտանգության բարձիկներ՝ ճգնաժամի ժամանակ օգտագործվելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նոր քայլերը ներառում են տարածաշրջանային բանկերի երկարաժամկետ պարտքի ավելացում՝ օգնելու սնանկության դեպքում կորուստները կլանելուն, հայտնում է WSJ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
WSJ-ի հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Մայքլ Բարնի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Ըստ վերոնշյալ հայտարարության` շուտով՝ բանկային կապիտալի պահանջների «ամբողջական» վերանայման ավարտից հետո, տարածաշրջանային խոշոր վարկատուների համար ավելի կոշտ կանոններ կարող են գործել:





























