Աշխարհի խոշորագույն սուրճ արտադրող երկրում՝ Բրազիլիայում, սուրճի պաշարները վեց ամսից կմոտենան պատմական նվազագույնին, գրում է Bloomberg-ը։

Ըստ  կանխատեսման՝ մինչեւ մարտ երկրում սուրճի պաշարները կնվազեն մինչեւ 7 միլիոն պարկ, մինչդեռ վերլուծաբանները հարմարավետ մակարդակ են համարում 9-12 միլիոն պարկի պաշարները՝ յուրաքանչյուրը 60 կգ քաշով։  

Օգոստոսին The Wall Street Journal-ը գրել է, որ Բրազիլիայում վատ բերքի պատճառով սուրճի գինը կարող է զգալիորեն աճել մինչեւ տարեվերջ։