Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դեռ չի նշանակում, որ դրանք ուժի մեջ են մտել, իսկ վավերացման գործընթացը կարող է ձգձգվել: Այս մասին հայտարարել է միջազգային խնդիրների լեհական ինստիտուտի քաղաքագետ, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Տոմաշ Սիկորսկին: Նրա խոսքով, այդ արձանագրությունների վավարեցման խոչընդոտներից մեկը ԼՂ խնդիրն է:
Փորձագետն անդրադարձել է այն կապին, որ գոյություն ունի ԼՂ խնդրի եւ այն փաստի հետ, որ Թուրքիան համաձայնել է իրականացնել «Հարավային հոսք» ծրագիրը: Հիշեցնենք, որ ըստ փորձագետների կողմից ներկայացված տարբերակներից մեկի, Թուրքիան համաձայնել է թույլ տալ իր ջրային տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնել, նպատակ ունենալով այդտեղով անցկացնել «Հարավային հոսք» խողովակաշարը, որի դիմաց Ռուսաստանը կարագացնի ԼՂ խնդրի լուծումը:




























