Օգոստոսի 30-ը նշվում է որպես Անհետ կորածների միջազգային օր: Սա ամենալուրջ հումանիտար խնդիրներից է, որն առաջանում է զինված հակամարտությունների արդյունքում: Ողջ աշխարհում այսօր բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն:
Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի տվյալներով` ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստանից անհետ կորածների թիվն անցնում է 200-ից: Պատերազմի ընթացքում Հայաստանից եւ ԼՂՀ-ից անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է հազարի:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով`անհետ կորածների ցուցակում Հայաստանից կա 407, Լեռնային Ղարաբաղից` 449, Ադրբեջանից` 3710 անուն:
Օգոստոսի 30-ին Երեւանում եւ մարզերում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ պետական կառույցների մասնակցությամբ:
Նշենք, որ Հայաստանում անհետ կորածների հիշատակի օրը երկու անգամ է նշվում` օգոստոսի 30-ին եւ հունիսի 29-ին (Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր):




























